Բարի գալուստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

Ամերիկյան hետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում գործող անկողմնակալ և անկախ գիտահետազոտական կենտրոն է, որի առաքելությունն է իրականացնել համապարփակ հետազոտություններ՝ հասկանալու ամերիկյան ներքին և արտաքին քաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի և տարածաշրջանի վրա։

Մեր մասին

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնն իրականացնում է հետազոտություններ ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության այն գործընթացների վերաբերյալ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի վրա։ Կենտրոնի նպատակն է իրականացնել խորը և համապարփակ հետազոտություններ և օբյետիվ վերլուծություններ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են երկկողմ հարաբերությունները, տնտեսական և բիզնես կապերն ու դրանց պոտենցիալը, անվտանգային խնդիրները, երկկողմ քաղաքական օրակարգը և այլն։ Հետազոտական կենտրոնը համագործակցում է ոլորտի փորձագետների հետ, այդ թվում՝ գիտնականների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ տրամադրելու ճշգրիտ վերլուծություններ, որոնք կարող են կողմնորոշիչ լինել քաղաքականություն մշակողների և հանրության իրազեկվածության համար։

Առաքելություն

Կենտրոնի առաքելությունն է նպաստել ԱՄՆ արտաքին քաղաքականության և Հայաստանի համար դրա ռազմավարական հետևանքների առավել խորքային ընկալմանը: Կենտրոնն առաջնահերթություն է տալիս TRIPP նախաձեռնության վերաբերյալ վերլուծությունների իրականացմանը՝ Հայաստանի և տարածաշրջանի համար դրա ազդեցությունն ու նշանակությունն ավելի խորությամբ հասկանալու նպատակով։

Հետազոտության իրականացում

Կենտրոնն իր հետազոտություններն իրականացնում է առաջնային և երկրորդական աղբյուրներից ստացված տվյալների վերլուծության, փորձագետների և քաղաքականություն մշակողների հետ հարցազրույցների, ինչպես նաև մամուլի և հանրային կարծիքի ուսումնասիրության հիման վրա։ Կենտրոնը նաև կազմակերպում է սեմինարներ, աշխատաժողովներ և գիտաժողովներ՝ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության առավել ամբողջական և օբյեկտիվ ընկալմանը նպաստելու նպատակով։

Փորձագետներ

Վերջին հոլովակները

Play Video
Play Video

Հետադարձ կապ

Էլ․ հասցե

Սոցիալական ցանցեր

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.