Բարի գալուստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

Ամերիկյան hետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում գործող անկողմնակալ և անկախ գիտահետազոտական կենտրոն է, որի առաքելությունն է իրականացնել համապարփակ հետազոտություններ՝ հասկանալու ամերիկյան ներքին և արտաքին քաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի և տարածաշրջանի վրա։

Բարի գալուստ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

Ամերիկյան hետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում գործող անկողմնակալ և անկախ գիտահետազոտական կենտրոն է, որի առաքելությունն է իրականացնել համապարփակ հետազոտություններ՝ հասկանալու ամերիկյան ներքին և արտաքին քաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի և տարածաշրջանի վրա։

Մեր մասին

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնն իրականացնում է հետազոտություններ ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության այն գործընթացների վերաբերյալ, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն են ունենում Հայաստանի վրա։ Կենտրոնի նպատակն է իրականացնել խորը և համապարփակ հետազոտություններ և օբյետիվ վերլուծություններ այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են երկկողմ հարաբերությունները, տնտեսական և բիզնես կապերն ու դրանց պոտենցիալը, անվտանգային խնդիրները, երկկողմ քաղաքական օրակարգը և այլն։ Հետազոտական կենտրոնը համագործակցում է ոլորտի փորձագետների հետ, այդ թվում՝ գիտնականների, քաղաքականություն մշակողների, փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ տրամադրելու ճշգրիտ վերլուծություններ, որոնք կարող են կողմնորոշիչ լինել քաղաքականություն մշակողների և հանրության իրազեկվածության համար։

Առաքելություն

Մեր առաքելությունն է նպաստել ԱՄՆ արտաքին քաղաքականության և Հայաստանի համար դրա հետևանքների ավելի լավ ըմբռնմանը, ինչպես նաև քաղաքականություն մշակողներին տեղեկացված առաջարկություններ տրամադրել՝ երկու երկրների միջև ավելի կայուն և շահավետ հարաբերություններ ապահովելու համար:

Հետազոտության իրականացում

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնն իր հետազոտությունները իրականացնում է առաջնային և երկրորդական աղբյուրների տվյալների վերլուծության, փորձագետների և քաղաքականություն մշակողների հետ հարցազրույցների իրականացման, մամուլի և հանրային կարծիքի վերլուծության հիման վրա։ Կենտրոնը նաև կազմակերպում է սեմինարներ, աշխատաժողովներ և կոնֆերանսներ՝ տարածելու հետազոտության արդյունքները և խթանելու Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ընկալումն ու քննարկումները։

Հրապարակումներ

Փորձագետներ

Վերջին հոլովակները

Play Video
Play Video

Հետադարձ կապ

Էլ․ հասցե

Սոցիալական ցանցեր