Այս տարի նշվում է Հայաստանի անկախության, ինչպես նաև Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին։
Այս կարևոր իրադարձությունը քննարկելու համար ԱՄՆ դեսպանության Ամերիկյան կենտրոնում կազմակերպվեց քննարկումը, որին մասնակցում էին քաղաքագետներ, հայկական մի շարք բուհերի դասախոսներ և ուսանողներ, հենց այս երկու կարևոր իրադարձությունների շուրջ էր։ Քննարկման մասնակիցներին ուղղված իր խոսքում դեսպան Թրեյսին անդրադարձավ հայ-ամերիկյան բազմաշերտ ու բազմակողմ գործընկերությանը, որը խարսխված է ընդհանուր արժեքների և մեր ժողովուրդների ամուր կապերի վրա։