Վերջին շրջանում Հայաստանում քննարկումների առարկա են դարձել Հայաստանի ատոմակայանի, դրա ապագայի և անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերը: Ատոմակայանի վերաբերյալ քննարկումները դիտարկվում են նաև այն արտաքին ճնշման համատեքստում, որը կիրառվում է Հայաստանի նկատմամբ, մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Միաժամանակ, Հայաստանի իշխանություններն ամերիկացի գործընկերների հետ քննարկում են ամերիկյան մոդուլային ատոմակայանի կառուցման հեռանկարը: Ընդունված է կարծել, որ ամերիկյան մոդուլային ատոմային կայաններն առավել արդյունավետ են, էժան, անվտանգ և նվազ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա: Սույն հոդվածը նպատակ չի հետապնդում համեմատել ատոմակայանների տեսակները, քանի որ դա նեղ մասնագիտացում է պահանջում: Փոխարենը կփորձենք ներկայացնել ամերիկյան մասնագիտական շրջանակների մոտեցումներն ամերիկյան մոդուլային ատոմակայանների վերաբերյալ՝ պարզելու համար դրանց որակական և անվտանգային հատկանիշները:
ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը փոքր մոդուլային միջուկային ռեակտորների հարցում
Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակ տորների հարցը մեծապես բարձրաձայնվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։ Դա պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ նախ կին վարչակազմի քաղաքական կարևոր առաջնահերթությունների թվում էր ածխածնի ար տանե տումներ չպարունակող էլեկտրաէներգիայի սեկ – տորի ձևավորումը մինչև 2035 թվականը։ Այս նպատակին հասնելու համար ԱՄՆ իշխանությունները դիտարկում էին միջուկային էներգիան, որը 2023 թ. կազմել է ԱՄՆ-ում արտադրված էներգիայի 19%-ը։ Այդուհանդերձ, նոր ռեակտորների կառուցումը բավական ծախսատար և երկար գործընթաց է, ինչի պատճառով ԱՄՆ-ը փնտրում է այլընտրանքներ։ Նման մի տարբերակ, որն ակտիվորեն աջակցություն էր ստանում և խթանվում ԱՄՆ նախկին իշխանությունների կողմից, այսպես կոչված, փոքր մոդուլային միջուկային ռեակտորներն էին (ՓՄՄՌ)։ Այժմ ողջ աշխարհում ՓՄՄՌ-ներ հաջողությամբ կառուցել են միայն Չինաստանը և Ռուսաստանը։ Հաշվի առնելով նաև այս հանգամանքը, որ գործող ՓՄՄՌ-ները ԱՄՆ աշխարհաքաղաքական երկու հիմնական մրցակից երկրներում են, ԱՄՆ-ի համար առավել կարևոր էր դառնում կառուցել իր առաջին ՓՄՄՌ-ը, չնայած ըստ մասնագետների՝ ՓՄՄՌ-ները չեն հասնի իրենց կոմերցիոն փուլին մինչև 2030 թվականը [1]:
Հաշվի առնելով հարցի առաջնահերթությունը Բայդենի վարչակազմի համար՝ ԱՄՆ-ում ՓՄՄՌ-ների գաղափարը լայնորեն խթանվում էր, մասնավորապես, ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի կողմից։ Նախ, անդրադառնանք Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի միջուկային էներգիայի գրասենյակի կողմից ՓՄՄՌ-ների նկատմամբ պաշտոնական դիրքորոշմանը։
ՓՄՄՌ-ները դեպարտամենտի քաղաքական ծրագրի կարևոր բաղկացուցիչն էին՝ ձևավորելու համար ապահով, մաքուր և հասանելի միջուկային էներգիա։ ԱՄՆ-ում այժմ ձևավորման փուլում են գտնվում տար բեր չափերի և կարողությունների ՓՄՄՌ-ներ։ Ընդհանրապես, ՓՄ ՄՌ-ները կարող են լինել մի քանի տասնյակից մինչև 300 մեգավատտ հզորության։
ՓՄՄՌ-ների պարագայում, որպես դանդաղարար կարող են կիրառվել ինչպես թեթև ջուրը, այնպես էլ գազը և հեղուկ մետաղը։ Ըստ դեպարտամենտի, ՓՄՄՌ-ներն օժտված են մի շարք առավելություններով` չափերով ավելի փոքր են և կարող են զբաղեցնել այնպիսի փոքր տարածք, ինչպիսիք հնարավոր չեն խոշոր ատոմակայանների պարագայում, ինչպես նաև պահանջում են ավելի քիչ ներդրումներ։ Բացի այդ, ունեն ավելի մեծ առավելություններ անվտանգային առումով։ Այդ իսկ պատճառով դեպարտամենտը զգալի աջակցություն է տրամադրել ձևավորման փուլում գտնվող ՓՄՄՌ-ներին, որոնք գտնվում են լիցենզավորման դիտարկման փուլում Միջուկային կարգավորող հանձնաժողովի կողմից, և հավանաբար հնարավոր կլինի գործարկել 2020- ականների վերջից մինչ 2030-ականների սկիզբն ընկած ժամանակահատվածում [2]:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի էներգետիկ քաղաքականությանը, ապա, պետք է շեշտել, որ վերջինիս հունվարի 20-ի երդմնակալության ելույթը զգալիորեն կենտրոնացած էր էներգետիկ քաղաքականության վրա, ու ելույթի ժամանակ նա խոստացավ էներգետիկ արտակարգ դրություն հայտարարել երկրում, ինչը և իրականացրեց իր առաջին օրն ընդունած նախագահական հրամանագրերի շարքում [3]։ Միացյալ Նահանգները «վերստին էներգետիկ գերտերություն» դարձնելը Թրամփի չորս առաջնահերթություններից երկրորդն է: Նախագահ Թրամփի էներգետիկ քաղաքականությունը երկու հիմնական նպատակ է հետապնդում՝ նվազեցնել էներգիայի գները՝ «ռեկորդային գնաճը հաղթահարելու և ծախսերն ու գներն արագորեն նվազեցնելու համար» և վերստին խթանել ամերիկյան արտադրությունը: Իր փետրվարի 14-ի հրամանագրով Դոնալդ Թրամփը ստեղծեց «Էներգետիկ գերակայության ազգային խորհուրդը» [4]։ Խորհրդին նախագահի կողմից հանձնարարված է 100 օրվա ընթացքում իրեն ներկայացնել առաջարկներ՝ այդ թվում ՓՄՄՌ-ների գործարկման հնարավորությունների վերաբեր յալ։ Այսինքն, Դոնալդ Թրամփը այս փուլում առ նվազն հետաքրքրված է ՓՄՄՌ-ների արդյունավետությամբ, դրանց հնարավոր զարգացմամբ և արտադրությամբ։
Շատերի կողմից ակնկալվում է, որ ՓՄՄՌ-ները կունենան ավելի պարզ դիզայն, կառուցման կարճ ժամկետներ և տեղակայման ծախսերի կրճատում: Շատերը կարող են նաև անվտանգ լինել խափանումների պարագայում: Բացի այդ, մեծ մասը նախատեսված է հողի մակարդակից ցածր տեղադրելու համար՝ որպեսզի ավելի ապահով լինեն ահաբեկչական սպառնալիքներից: Ամերիկյան միջուկային ընկերության կողմից հրավիրված հատուկ հանձնաժողովի կազմած՝ 2010 թվականի զեկույցում նշվում էր, որ անվտանգության շատ մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ են մեծ ռեակտորների պարագայում, անհրաժեշտ չեն առաջիկայում ստեղծվելիք փոքր ռեակտորների նախագծերում [5]:
ԱՄՆ փորձագետների դիրքորոշումը ՓՄՄՌ-ների հարցում
Քանի որ էներգետիկ ոլորտը զարգանում է, մաքուր և ավելի էժան, էներգետիկ լուծումների անհրաժեշտությունն ու պահանջը գնալով աճում է։ Դա է պատճառը, որ ներկայումս ՓՄՄՌ-ները դարձել են լայն քննարկման առարկա։ ՓՄՄՌ-ների կողմնակիցները պնդում են, որ միջուկային էներգետիկայի ոլորտում դրանք հեղափոխական դեր կարող են խաղալ՝ դառնալով ավելի անվտանգ այլընտրանք ավանդական ռեակտորներին։ Այնուամենայ նիվ, որոշ փորձագետների կողմից առավել խոր հետազոտությունը լիովին այլ պատկեր է ներկայացնում՝ լի տնտեսական, անվտանգային և գործնական մարտահրավերներով։
Տնտեսական մարտահրավերներ
ՓՄՄՌ-ների դեմ առաջնային փաստարկներից մեկը կապված է դրանց ծախսարդյունավետության հետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի մեծ ռեակտորները, ընդհանուր առմամբ, նվազ ծախսատար են էլեկտրաէներգիա արտադրելու ժամանակ, քան դրանց փոքր այլընտրանքները: Օրինակ՝ ներկայումս արդեն չգործող «NuScale» նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում էր Այդահո նահանգում կառուցել 460 մեգավատտ հզորությամբ վեց միավոր ՓՄՄՌ, գնահատվում էր ավելի քան 20,000 ԱՄՆ դոլար մեկ կիլովատտի համար: Այս ցուցանիշը զգալիորեն գերազանցում է «Vogtle» խոշոր ռեակտորի նախագծին, որը կազմում է մոտավորապես 15,000 ԱՄՆ դոլար մեկ կիլովատտի համար՝ շատ ավելի էժան, քան փոքր ռեակտորի այդ նախագծի պարագայում:
Ենթադրվում է նաև, որ էլեկտրաէներգիայի ավելի քիչ ծավալների արտադրությունը կբերի ավելի քիչ եկամուտ, իսկ շինարարության ծախսերը շատ ավելի թանկ կարժենան [6]: Ոչ շահավետ լինելու պատճառով ՓՄՄՌ-ները փակվում են նախքան դրանք գործարկվելը և չեն կարող մտնել կոմերցիոն փուլ: Պատահական չէ, որ ամբողջ աշխարհում կառուցման փուլում գտնվող մոտ 80 նախաձեռ նություններից գրեթե բոլորը դեռ նախագծման փուլում են գտնվում [7]:
Անվտանգային մարտահրավերներ
Անվտանգության հարցը միջուկային ռեակտորի նախագծման հիմնաքարն է, և ՓՄՄՌ-ները հաճախ ներկայացվում են որպես ավելի անվտանգ և ապահով այլընտրանք խոշոր ռեակտորներին։ Այնու ամենայնիվ, այս պասիվ անվտանգային հատկանիշները կարող են չգործել այնպես, ինչպես ակնկալ վում է այնպիսի աղետների ժամանակ, ինչպիսիք են խոշոր երկրաշարժերը, ջրհեղեղները կամ անտառային հրդեհները: Թեև ՓՄՄՌ-ների նախագծերն առաջ մղելու նպատակն է բարձրացնել անվտանգության մակարդակը, իրական կյանքում պասիվ անվտանգության համակարգերի արդյունավետությունը մնում է անորոշ: Ի լրումն անվտանգության հնարավոր մտահոգությունների՝ ՓՄՄՌներն առավել անվտանգ չեն ավանդական մեծ ռեակ տորների համեմատ: Դրանց փոքր չափը չի նշանակում բնական կամ մարդածին աղետների դեմ ուժեղացված դիմադրողականություն, ինչը նրանց խոցելի է դարձնում նույն մարտահրավերների նկատ – մամբ, որոնք ազդում են ավելի մեծ օբյեկտների վրա:
Ռադիոակտիվ թափոնների հետ կապված մարտահրավերներ
ՓՄՄՌ-ների օգտին տարածված մյուս փաստարկը ռադիոակտիվ թափոնների նվազեցումն է: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՓՄՄՌ-ները կարող են մեծացնել միջու կա յին թափոնների ծավալը՝ համեմատած ավելի մեծ ռեակտորների հետ: ՓՄՄՌ-ներն արտադրում են նույն քա նակությամբ ռադիոակտիվ իզոտոպներ՝ գե ներաց ված ջերմության մեկ միավորի համար, ինչ պես իրենց ավելի մեծ տարբերակները, և որոշ նախագծեր նույնիսկ կարող են վատթարացնել թափոնների կառավարման մարտահրավերները [8]:
ԱՄՆ մեկ այլ փորձագետ՝ Լինդսի Կրալը, որը Սթենֆորդի համալսարանի միջազգային ան վտանգության և համագործակցության կենտրոնի նախկին ղեկավար Մակարթուրի հետդոկտորանտն է, իր հետազոտության մեջ ցույց է տալիս, որ ՓՄՄՌ-ի նախագծերի մեծ մասը կարող է հանգեցնել միջուկային թափոնների ավելի մեծ ծավալի: Այս բացահայտումը հակասում է այն պնդումներին, որ ՓՄՄՌ-ները զգալի օգուտներ կբերեն թափոնների կրճատման առումով: Թափոնների հեռացումը շարունակում է մնալ լուրջ խնդիր՝ անկախ ռեակտորի չափից [9]:
Վառելիքի արդյունավետության և ռեսուրսների օգտագործման մարտահրավերներ
ՓՄՄՌ-ները քննադատության են ենթարկվում նաև վառելիքի օգտագործման արդյունավետության տեսանկյունից: Միջուկային տրոհման համար ուրանի անհրաժեշտ քանակը գրեթե նույնն է՝ ինչպես մեծ, այնպես էլ փոքր ռեակտորների դեպքում, ինչը նշանակում է, որ ՓՄՄՌ-ներն առավել արդյունավետ չեն վառելիքի օգտագործման առումով, քան մեծ ռեակտորները:
Որոշ ՓՄՄՌ նմուշներ օգտագործում են «բարձր գնահատման ցածր հարստացված ուրան» (HALEU), որը պարունակում է «ուրան-235» իզոտոպի ավելի բարձր կոնցենտրացիաներ, քան սովորական թեթև ջրային ռեակտորի վառելիքը: Թեև դա նվազեցնում է ռեակտորի համար անհրաժեշտ վառելիքի ընդհանուր զանգվածը, դա չի նշանակում, որ այն օգտագործում է ավելի քիչ ուրան և հանգեցնում է ավելի քիչ թափոնների առաջացմանը. իրականում ավելի հավանական է ճիշտ հակառակը [10]:
Չնայած այս մարտահրավերներին, ՓՄՄՌ-ների կողմնակիցները պնդում են, որ երբ մեկնարկային ծրագրերն իրականացվեն և ծախսերն ավելի լավ կառավարվեն, այդ ռեակտորները կարող են դառնալ էներգետիկ ոլորտի հուսալի և արժեքավոր մասը: Էրիկ Կարը՝ «Dominion Energy»-ի միջուկային օպերացիաների նախագահը, կիսում է այս լավատեսությունը՝ կարծելով, որ վաղ ՓՄՄՌ նախագծերի հաջողությունը կարող է ճանապարհ հարթել դրանց ավելի լայն ընդունման համար: Ըստ նրա՝ «Ոչ ոք չի ցանկանում լինել առաջինը, բայց ինչ-որ մեկը պետք է լինի… Հենց որ սկսի գործել, այն էներգիայի հիանալի, հուսալի աղբյուր կդառնա ողջ մոլորակի համար» [11]:
Այնուամենայնիվ, փորձագետները շարունակում են զգուշավոր լինել: Քանի որ ՓՄՄՌ-ների հարցը դեռևս մնում է բարձր ծախսատարության, երկա րատև շինարարական աշխատանքների, անվտան գության և թափոնների կառավարման չլուծված խնդիրների առջև, նրանց դերը հանածո վառելիքից անցում կատարելու հարցում, հաջորդ տասնամյակում դեռևս մնում է անորոշ: Կարևորագույն կոն սենսուսն այն է, որ չնայած ՓՄՄՌ-ներն ունեն ներուժ, զգալի խոչընդոտները պետք է հաղթահարվեն նախքան դրանց խոստացված առավելություններին հասնելը [12]:
ԱՄՆ-ում ՓՄՄՌ-ների կառուցման նախագծերը
ԱՄՆ-ում առավել թարմ գործարկված խոշոր միջուկային ռեակտորները «Vogtle 3» և «Vogtle 4»-ն են։ Ակնկալվում էր, որ ռեակտորները կգործարկվեն 2016 թ., սակայն «Vogtle 3»-ի գործարկումը ձգձգվեց մինչև 2023 թ. հուլիս, իսկ «Vogtle 4»-ինը՝ 2024 թ.։ Երկուսի կառուցման վրա ծախսվել է շուրջ 34 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այս պատկերը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում կտրուկ նվազել է նոր կառուցվող ատոմակայանների թիվը։ Եթե 1950-ականներին կառուցվել է մոտ 130 կայան, ապա 1990-ականներից մինչև օրս գործարկվել է մեկ տասնյակից էլ քիչը։ ՓՄՄՌ-ները նոր և այժմ մեծ քննարկման առարկա դարձած տեխնոլոգիա են, և այնուամենայնիվ, ԱՄՆ-ում դեռևս չկա գործարկման կամ կառուցման փուլում գտնվող անգամ մեկ ՓՄՄՌ։ Այդ իսկ պատճառով շատ դժվար է հստակ պատկերացում կազմել իրական և վերջնական արժեքի և կառուցման ժամկետների մասին [13]:
Այժմ ՓՄՄՌ-ների մասին շատ են քննարկումները նաև այն պատճառով, որ ավանդական ռեակտորների կառուցման ծրագրերը ձախողվում են։ Օրինակ՝ վերոհիշյալ «Vogtle 3» և «Vogtle 4» ռեակտորների կառուցման համար նախապես հաշվարկված գումարը 14-15.5 միլիարդ ԱՄՆ դոլար էր, վերջում այդ թիվն ավելի քան կրկնապատկվեց՝ հասնելով 34 միլիարդ դոլարի։
ԱՄՆ-ում ՓՄՄՌ-ների նախագծերի դիտարկման համար կարելի է անդրադառնալ երկու ծրագրի «NuScale Power» և «Generation mPower»։ Հենց այս երկու նախաձեռնություններն ընտրվել էին ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի կողմից՝ ստանալու համար մինչև 452 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն՝ սուբսիդավորելու «ինժեներական, նախագծման, հավաստագրման և լիցենզավորման ծախսերը»:
«NuScale Power»-ին հաջողվել էր ստանալ շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի օգնություն ԱՄՆ կառավարությունից, որից 1.4 միլիոնը՝ սուբսիդիա ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի կողմից, և 30 ԱՄՆ դոլար մեկ մեգավատտ/ժամի համար Գնաճի կրճատման ակտի շրջանակներում։ Եվ չնայած կառավարության զգալի ներգրավմանը՝ սուբսիդավորման տեսքով, այդուհանդերձ, չհաջողվեց ապահովել բավարար ֆինանսավորում ծրագրի իրականացման համար։
Վերջին հաշվարկները ծրագրի համար բավական բարձր էին՝ 9.3 միլիարդ ԱՄՆ դոլար 462 մեգավատտ ատոմակայանի համար, որը կունենար 6 հատ 77 մեգավատտ հզորության ռեակտորներ։ Արդյունքում մեկ կիլովատտի արժեքը կազմելու էր 20,100 ԱՄՆ դոլար և 89 ԱՄՆ դոլար մեկ մեգավատտ/ժամի համար՝ հաշվի առնելով կառավարության սուբսիդավորումը։ Առանց դրա արժեքը կհասներ 129 ԱՄՆ դոլարի։ Ընկերությունը դեռ հույս ունի կառուցել ՓՄՄՌ-ներ, բայց, ըստ շատերի բնորոշման, ընկերությունը պարզապես «գումար է քամուն տալիս» [14]:
«Generation mPower» նախաձեռնությունը ՓՄՄՌների ոլորտում մեկ այլ նշանակալի ծրագիր էր, որով նախատեսվում էր կառուցել 195 ՄՎտ ճնշմամբ թեթև ջրի ռեակտոր։ 2012 թվականին ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտը հայտարարեց նախագծին իր աջակցության մասին՝ հնգամյա ծախսերի բաշխման համաձայնագրի միջոցով՝ խոստանալով մինչև 226 միլիոն ԱՄՆ դոլար, որից 111 միլիոնը հատկացվեց:
Այնուամենայնիվ, չնայած այս աջակցությանը, ընկերությունը պայքարում էր լրացուցիչ ներդրողներ ներգրավելու կամ հիմնական ինժեներական և շինարարական պայմանագրեր ապահովելու համար: Մինչև 2013 թվականը ընկերությունը ձգտում էր վաճառել ձեռնարկության բաժնետոմսերի մեծ մասը, բայց գնորդներ չգտնվեցին: 2014 թ. ֆինանսական մարտահրավերները շարունակվեցին, ինչը ստիպեց ընկերությանը կրճատել իր ներդրումները «mPower»- ում՝ տարեկան հասցնելով մինչև 15 միլիոն ԱՄՆ դոլարի: 2017 թ. «mPower» նախագիծը պաշտոնապես դադարեցվեց: Համատեղ վենչուրային ընկերությունները ծրագրի վրա ծախսել են ավելի քան 375 միլիոն ԱՄՆ դոլար՝ ի լրումն ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի 111 միլիոն դոլարի ներդրման, ինչը նշանակալի ներդրում է, սակայն չի ավարտվել գործող ռեակտորների ստեղծմամբ [15]։
2024 թ. սեպտեմբերի 18-ին Հայաստանի վարչապետը հաստատեց, թե ռազմավարական որոշում է կայացվել, որ Հայաստանը պետք է ունենա ՓՄՄՌ։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ Հայաստանը մի քանի առաջարկներ է ստացել տարբեր երկրներից [16]։ Բայց, ըստ երևույթին, Հայաստանի իշխանու թյուններն առավել հակված են այս հարցում համագործակցելու ԱՄՆ-ի հետ՝ հիմնականում հիմնվելով աշխարհաքաղաքական նկատառում ների վրա: Սա կարող է լինել Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու և էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու միջոց՝ այդպի սով նվազեցնելով Հայաստանի էներգետիկ կախ վածությունը Ռուսաստանից։ Մյուս կողմից, ԱՄՆ-ում փոխվել է վարչակազմ, որի հետ Հայաստանի հետագա համագործակցության հարցը դեռ հստակ չէ՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ներկայիս իշխանություններն առավել լավ հարաբերություններ կարողացել են նախկինում հաստատել միայն ԱՄՆ Դեմոկրատական վարչակազմի հետ, իսկ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները Թրամփի նախկին նախագահության տարիներին չեն առանձնացել հատուկ ակտիվությամբ ու ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ սերտ կապերով։ Ուստի, ՓՄՄՌ-ների առումով ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը նաև մեծապես կախված է լինելու նրանից, թե ինչքանով ՀՀ այսօրվա իշխանությունները կկարողանան արդյունավետ աշխատել նախագահ Թրամփի ներկայիս վարչակազմի հետ։
Այնուամենայնիվ, կարևոր է նաև ընդգծել, որ ԱՄՆ-ն առաջինը չէր, որը Հայաստանին առաջարկել է կառուցել ՓՄՄՌ: Նման առաջարկ էր արել նաև Ռուսաստանը, սակայն հայ փորձագետները հետազոտությունների արդյունքում հանգել էին այն եզրակացության, որ Հայաստանը պետք է ձեռնպահ մնա Մեծամորի ատոմակայանի փոխարեն ՓՄՄՌ կառուցելուց, քանի որ Հայաստանին հզոր ատոմակայան է անհրաժեշտ։ Այսօր Մեծամորի ատոմակայանը նաև «վահան է Հայաստանի համար», քանի որ ոչ մի պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, պատրաստ չէ հարձակվել Հայաստանի վրա [17]։ Պատահական չէ, որ Թուրքիան և Ադրբեջանը մեծ գումարներ են ծախսում՝ փորձելով ավելի շուտ փակել Մեծամորի ԱԷԿ-ը, քան այդ մասին հայտարարվում է։ Հզոր էլեկտրակայան ունենալը Հայաստանի համար աշխար հաքաղաքական նշանակություն ունի՝ որպես ագրեսիայի զսպող մեխանիզմ։ Սակայն Հայաստանի վարչապետի ելույթից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի որոշումը՝ կառուցելու ՓՄՄՌ-ը, նշանակում է բավարարել Մեծամորի ատոմակայանը փա կելու Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները։ Նրա խոսքով, նոր ՓՄՄՌ-ը պետք է «շրջակա երկր ների համար որևէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք» (ակնհայտորեն նկատի ունենալով Ադրբեջանին և Թուրքիային) [18]։ Այս առումով, սակայն, առաջնահերթությունը պետք է լինի Հայաստանի անվտանգությունն ու բարեկեցությունը, այլ ոչ թե մրցակից ու ոչ բարեկամ երկրների պահանջները։
Հղում
[1] Kimball S., Cortes G., , Small nuclear reactors could power the future — the challenge is building the first one in the U.S., https://www. cnbc.com/2024/09/07/how-small-modular-reactors-could-expandnuclear-power-in-the-us.html, (03.03.2025).
[2] Advanced Small Modular Reactors (SMRs), https://www.energy.gov/ ne/advanced-small-modular-reactors-smrs, (04.03.2025).
[3] Declaring a National Energy Emergency, https://www.whitehouse.gov/ presidential-actions/2025/01/declaring-a-national-energy-emergency/, (04.03.2025).
[4] Establishing the National Energy Dominance Counci, Executive order, https://www.whitehouse.gov/presidential-actions/2025/02/establishing-the-national-energy-dominance-council/, (10.03.2025).
[5] Small Nuclear Power Reactors, https://world-nuclear.org/informationlibrary/nuclear-fuel-cycle/nuclear-power-reactors/small-nuclearpower-reactors, (05.03.2025).
[6] Five Things the “Nuclear Bros” Don’t Want You to Know About Small Modular Reactors, https://blog.ucsusa.org/edwin-lyman/five-thingsthe-nuclear-bros-dont-want-you-to-know-about-small-modular-reactors/, (05.03.2025).
[7] Small Modular Reactors (SMRs): Why on the Agenda? How Realistic?, https://sefia.org/en/policy-analysis/small-modular-reactors-smrswhy-on-the-agenda-how-realistic/#, (06.03.2025).
[8] Five Things the “Nuclear Bros”, նշվ. աշխ.։
[9] Stanford-led research finds small modular reactors will exacerbate challenges of highly radioactive nuclear waste, https://news.stanford. edu/stories/2022/05/small-modular-reactors-produce-high-levelsnuclear-waste, (07.03.2025).).
[10] Five Things the “Nuclear Bros”, նշվ. աշխ.։
[11] Kimball S., Cortes G., նշվ. աշխ.։
[12] Schlissel D., Wamsted D., Small Modular Reactors: Still too expensive, too slow and too risky, https://ieefa.org/resources/small-modularreactors-still-too-expensive-too-slow-and-too-risky, (10.03.2025).
[13] Finkel A., The big problem with small modular nuclear reactors, https://360info.org/the-big-problem-with-small-modular-nuclearreactors/, (10.03.2025).
[14] Green J., Small modular nuclear reactors: a history of failure, https:// www.climateandcapitalmedia.com/small-modular-nuclear-reactors-ahistory-of-failure/, (11.03.2025).
[15] Green J., նույն տեղում։
[16] Պետք է ունենանք մոդուլային ատոմակայան. Նիկոլ Փաշինյանը՝ էներգետիկ անկախության մասին, https://www.youtube.com/ watch?v=rYhefvCDY90, (12.03.2025).
[17] Մոդուլային ռեակտորները չեն կարող այլընտրանք լինել ՀԱԷԿին. էներգետիկ անվտանգության փորձագետ, https://hy.armradio. am/archives/494743, (12.03.2025).
[18] Պետք է ունենանք մոդուլային ատոմակայան, նշվ. աշխ.։
Բնօրինակը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2025/03/%D4%B4%D6%80%D6%85%D5%B7%D5%A1%D5%AF-%D5%A9%D5%AB%D5%BE-3-2025-%D5%A9.pdf