Մեր նախորդ ուսումասիրություններում, որոնք հրապարակվել են «Դրօշակում» առիթ ենք ունեցել ներկայացնելու ամերիկյան հետաքրքրությունները Հարավային Կովկասում: Եթե դրանք ամփոփենք, ապա կարելի է հստակ պնդել, որ ամերիկյան որեւէ վարչակազմ երբեւէ հետաքրքրված չի եղել Հարավային Կովկասում ընդհանրապես, եւ Հայաստանում մասնավորապես ռազմական ներկայություն ունենալու հարցով՝ ռազմաբազայի կամ զինված ուժերի տեղակայման տեսքով:
Պատմության ընթացքում նման հնարավորություն ներ Վաշինգտոնն ունեցել է թե՛ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ այսինքն՝ Բուշ ավագի վարչակազմի ժամանակ, թե՛ ռուս-վրացական պատերազմից հետո՝ Բուշ կրտսերի վարչակազմի օրոք: Սակայն ԱՄՆ-ն չի գնացել այս ճանապարհով՝ բավարարվելով Հարավային Կովկասի պետությունների հետ երկկողմ ռազմական հարաբերությունների խորացմամբ: Ավելին, ամերի կյան կամ ՆԱՏՕ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում կարող էր խորանալ հենց Վրաստանի ՆԱՏՕ ընդունմամբ, ինչն այդպես էլ տեղի չունեցավ, չնայած Վրաստանը շատ վաղուց պատրաստ էր դառնալ թե՛ ԵՄ, թե՛ ՆԱՏՕ-ի անդամ:
Իրականում, այստեղ Վաշինգտոնն ավելի նուրբ է խաղում: Հարավային Կովկասը Վաշինգտոնի համար առավելապես հետաքրքիր է, որպես միասնական տարածաշրջան, քան առանձին՝ երկկողմ հարաբերությունների տեսքով: Հարավային Կովկասը շրջապատված է ԱՄՆ-ի համար կարեւորագույն նշանակու թյուն ունեցող պետություններով՝ ռազմավարական դաշնակից Թուրքիայով, ռազմավարական հակա ռակորդ Ռուսաստանով եւ ռազմավարական թշնամի Իրանով: Իհարկե, այս իրողությունը առավել պատ կերավոր է ներկայացնում ամերիկյան շահերի տրամաբանությունը, սակայն պետք է նկատի ունենալ, որ, այդուհանդերձ, ԱՄՆ-ն երբեւէ չի շտապել ռազմական ներկայություն ունենալ տարածաշրջանում, սակայն փորձել է ազդեցություն ունենալ Հարավային Կովկա սում իր միակ դաշնակից Թուրքիայի միջոցով: Վրաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյուն քում ԱՄՆն չհաստատվեց Վրաստանում, այլ թույլ տվեց իր ռազմավարական դաշնակից Թուրքիային դառնալու Վրաստանի խոշորագույն ներդրողն ու տնտեսական էքսպանսիա իրականացնողը: Այսինքն, իր ռազմավարական դաշնակցի միջոցով Հարավային Կովկասում ազդեցության ձեռքբերումը ԱՄՆ-ի համար առանցքային նշանակություն ունի: Ակնհայտ է, որ Ադրբեջանը նույնպես լուրջ կախվածություն ունի Թուրքիայից եւ, ըստ էության, Թուրքիայի համար արբանյակ պետություն է:
Այս առումով, միակ պետությունը, որը Թուրքիայի ազդեցությունից զերծ էր, շարունակում էր մնալ Հայաստանը՝ առնվազն մինչ 2018 թվականը: Հենց սա էր պատճառը, որ Վաշինգտոնը, սկսած 1991 թվականից, ակտիվ ներգրավված էր հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների կարգավորման մեջ: 2020թ. պատերազմից հետո ԱՄՆ-ն բավականին ակտիվացավ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ ռեալ հնարավորություն տեսնելով ռուսական ազդեցության կրճատման հեռանկարի համար: Լեռնային Ղարաբաղում հայաթափումը կարող էր դիտարկվել եւ, ամենայն հավանականությամբ, շատ դեպքերում դիտարկվում է որպես Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծում, ինչը տարածաշրջանում ռուսական ռազմական որեւէ տեսակի ներկայություն դարձնում է անիմաստ:
Այս առումով, իհարկե բավականին հետաքրքիր է հետեւել, թե ինչ ակտիվություն է ցուցաբերում Բայդենի վարչազմը Արցախում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Իրականում, վարչակազմը բավականին պասիվ էր իրեն դրսեւորում, բավարարվում էր միայն հայտարարություններով: Բայդենի վարչակազմը, ներառյալ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը, մի քանի անգամ հանդես են եկել շրջափակման դադարեցման կոչերով, սակայն մինչեւ սեպտեմբերի 25-ը որեւէ հստակ քայլ չէր ձեռնարկվել։ Միայն սեպտեմբերի 19-ին սկսված Արցախի հայաթափումից հետո է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) տնօրեն Սամանթա Փաուերն այց կատարեց Հայաստան, այնուհետեւ՝ Ադրբեջան։
Սամանթա Փաուերը նախկինում պաշտոնավարել է Օբամայի վարչակազմում՝ որպես ՄԱԿ-ում ԱՄՆ 28-րդ մշտական ներկայացուցիչ (2013-2017թթ.): Մինչ այդ Փաուերը ծառայել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում՝ որպես նախագահի հատուկ օգնական եւ բազմակողմ հարցերի եւ մարդու իրավունքների գծով ավագ տնօրեն։ Ինչ վերաբերում է հայերի հետ հարաբերություններին, Փաուերը առավելապես հայտնի է դարձել իր «Խնդիր դժոխքից. Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» գրքի շնորհիվ, որում վերլուծվում է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, ավելի կոնկրետ, թե ինչպես է ԱՄՆ-ն ձախողել 20-րդ դարի ցեղասպանությունների կանխումը, ներառյալ Հայոց ցեղասպանությունը։ Չնայած գրքին եւ մարդու իրավունքների ոլորտում Փաուերի ծավալուն աշխատանքին, Օբամայի վարչակազմը, որի մաս էր կազմում Փաուերը, չճանաչեց Հայոց ցեղասպանությունը, որի համար Փաուերը լուրջ քննադատության արժանացավ։ Տարիներ անց Փաուերը ներողություն խնդրեց Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար՝ մինչ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչն էր՝ հայտարարելով, թե. «Ցավում եմ, որ մեր պաշտոնավարման ընթացքում մենք՝ Օբամայի վարչակազմը, չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։
ԱՄՆ ՄԶԳ տնօրենի պաշտոնը Փաուերը ստանձնել է 2021 թվականի մայիսի 3-ին՝ Բայդենի վարչակազմի օրոք։ Այս պաշտոնում Փաուերը շատ էր քննադատվում այն բանի համար, որ ակտիվ չէր, երբ խոսքը վերաբերում էր Ադրբեջանի կառավարության կողմից Արցախի բնակչության դեմ իրականացվող վայրագություններին: Պատճառն այն էր, որ Արցախի դեմ 9 ամիս տեւած շրջափակման ընթացքում Փաուերը՝ որպես ՄԶԳ-ի տնօրեն, որեւէ կոնկրետ քայլ չի ձեռնարկել Արցախի ժողովրդին աջակցելու համար։ Միակ արձագանքը եղել է շրջափակումը դատապար տող հայտարարությունների տեսքով։
Նրա այցը Հայաստան տեղի ունեցավ Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո՝ ավելի քան 100.000 հայերի տեղահանման պայմաններում։ Իր այցի ընթացքում Փաուերը հանդիպեց Հայաստանի վարչապետի հետ եւ անձամբ փոխանցեց Ջո Բայդենի նամակը, որում ասվում էր. «Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ վարչակազմի առանցքային անդամին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների եւ իմ վարչակազմի ամուր աջակցությունը Հայաստանի՝ արժանապատիվ եւ կայուն տարածաշրջանային խաղաղության ձգտման համար, որը կպահպանի ձեր ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովրդավարությունը: … Վստահեցնում եմ, որ Միացյալ Նահանգները կշարունակի կանգնել Հայաստանի կողքին»։ Այս ուղերձը մի քանի անգամ կրկնել է նաեւ ինքը՝ Փաուերը։ Իր այցի ընթացքում Փաուերը հայտարարեց 11,5 միլիոն դոլարի հրատապ մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ 1 միլիոն դոլար ԱՄՆ ՄԶԳ-ի եւ 10,5 միլիոն դոլար՝ պետդեպարտամենտի միջոցով: Ադրբեջանի դեմ պատժամիջոցների, օրինակ՝ Ադրբեջանին օգնության տրամադրման դադարեցման մասին հարցի պատասխանից Փաուերը խույս տվեց՝ անորոշ պատասխանելով, որ Միացյալ Նահանգները դեռեւս փնտրում է, թե որն է ադրբեջանական գործողություններին «համահունչ պատասխանը»:
Իսկ սեպտեմբերի 27-ին Սամանթա Փաուերը մեկնեց Բաքու։ Նույն օրն ադրբեջանցիների կողմից գերեւարվեց Ռուբեն Վարդանյանը՝ համահիմադիրը «Ավրորա» հիմադրամի, որտեղ Փաուերը եղել է մրցանակիրների ընտրման հանձնաժողովի անդամ։ Սակայն այս միջադեպը նույնպես արձագանքի չարժանացավ Փաուերի կողմից։ Ադրբեջան իր ուղեւորության ընթացքում Փաուերը եւս մեկ անգամ վերահաստատեց «Հայաստանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հարգելու կարեւորությունը»։
ԱՄՆ-ի կողմից ամենաբարձր մակարդակով բազմիցս կրկնված այս հայտարարությունը եւ տեղի ունեցած իրադարձությունները թույլ են տալիս եզրակացնելու, որ ԱՄՆ-ի կողմից որոշակի ճնշում է եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ։ Վերջիններս խստորեն առաջ էին քաշում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» հայկական տարածքով՝ սպառնալով ուժ կիրառել, եթե Հայաստանը դիմադրի իրենց ծրագրին։ Սակայն Փաուերի այցից հետո ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը կարծես թե թուլացավ որոշ ժամանակով։ Ավելին, Էրդողանը հայտարարել էր, որ եթե Հա աստանը չտրամադրի միջանցք, ապա ճանապարհը կանցնի Իրանի տարածքով:
Այնուամենայնիվ, այս իրավիճակը երկար չտեւեց. հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Բլինքենի եւ կոնգրեսականների հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում Բլինկենը նշել է, որ Պետդեպարտամենտն ուղիներ է փնտրում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար եւ չի պլանավորում շրջանցել 907-րդ բանաձեւը, որով ԱՄՆ-ն ռազմական աջակցություն է տրամադրում Բաքվին։ Բլինքենը նաեւ զգուշացրել է, որ Ադրբեջանը եկող շաբաթների ընթացքում կներխուժի Հայաստանի հարավային շրջաններ։
Թեեւ Պետդեպարտամենտը պաշտոնապես հերքել է վերջին պնդումը, նշելով, որ պետքարտուղարի խոսքերը սխալ են մեկնաբանվել, Պետքարտուղարությունը իր այդ հայտարարության մեջ եւս մեկ անգամ ԱՄՆ աջակցությունն է հայտնել Հայաստանի ինքնիշ խանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ շեշտելով, որ դրանց ցանկացած խախտում կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների։
Այսպիսով, ԱՄՆի համար Հարավային Կովկասի տարածաշրջանը կարեւորվում է որպես ամբողջություն, որտեղ Միացյալ Նահանգները փորձում է ընդլայնել սեփական ազդեցությունը ոչ թե անմիջականորեն, այլ Թուրքիայի՝ իր ռազմավարական դաշնակցի միջոցով՝ դրանով իսկ թուլացնելով ռուսական դիրքերը տարածաշրջանում։ Դա է պատճառը, որ ԱՄՆ-ը շահագրգռված է եւ ակտիվորեն ներգրավված է Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կառավարության պատրաստակամությունը եւ ձգտումը բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Միացյալ Նահանգներն աջակցում եւ խրախուսում է խաղաղության օրակարգը տարածաշրջանում, որը պետք է իրականացվի թուրքական էքսպանսիոնիստական քաղաքականության շրջանակներում։ Դա է պատճառը, որ ԱՄՆ-ն այս գործընթացի իրականացման համար ներգրավում է վարչակազմի բարձրաստիճան այնպիսի պաշտոնյաների, ինչպիսիք են պետքարտուղար Բլինկենը եւ ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերը։
Բնօրինակը՝ https://www.arfd.am/wp-content/uploads/2023/10/Դրօշակ-թիվ-10-2023-թ..pdf
Օգտագործուած աղբիւրներ
Administrator Samantha Power Arrives in Armenia, https://www.usaid.gov/newsinformation/pressreleases/ sep252023administratorsamanthapowerarrivesarmenia, (16.10.23).
Samantha Power, https://www.usaid.gov/organization/saman thapower, (16.10.23).
Samantha Power, https://awpc.cattcenter.iastate.edu/direc tory/samanthapower/, (16.10.23).
Samantha Power: ‘I am Sorry that We in the Obama Admin istration did not Recognize the Armenian Genocide’, https:// anca.org/samanthapoweriamsorrythatweintheobama administrationdidnotrecognizethearmeniangenocide/, (16.10.23).
Samantha Power, https://www.usaid.gov/organization/saman thapower, նույն տեղում։
The US President Biden’s letter to Prime Minister Pash inyan, https://www.primeminister.am/en/pressrelease/ item/2023/09/25/NikolPashinyanJoeBidenletter/, (17.10.23).
Administrator Samantha Power At Her Meeting With Ar menian Prime Minister Nikol Pashinyan, https://www.usaid. gov/newsinformation/speeches/sep252023administrator samanthapowerhermeetingarmenianprimeministernikol pashinyan, (17.10.2023)
Administrator Samantha Power At a Press Availability in Kornidzor, Armenia, https://www.usaid.gov/newsinformation/ speeches/sep262023administratorsamanthapowerpress availabilitykornidzorarmenia, (17.10.2023).
Rubin M., Power Failure: Biden Official Turns Blind Eye to Genocide, https://www.aei.org/opeds/powerfailurebiden officialturnsblindeyetogenocide/, (18.10.2023).
Administrator Samantha Power Meets with President Ilham Aliyev in Baku, Azerbaijan, https://www.usaid.gov/newsinfor mation/pressreleases/sept272023administratorsamantha powermeetswithpresidentilhamaliyevinbakuazerbaijan, (18.10.2023).
Erdogan: Iran ‘views positively’ a land corridor linking Turkey to Azerbaijan, https://www.almonitor.com/origi nals/2023/09/erdoganiranviewspositivelylandcorridorlink ingturkeyazerbaijan#ixzz8GUMYtH1K, (18.10.2023).
Blinken warned lawmakers Azerbaijan may invade Armenia in coming weeks,https://www.politico.com/news/2023/10/13/ blinkenwarnedlawmakersazerbaijanmayinvadearmeniain comingweeks00121500, (18.10.2023).
U.S. State Department denies report on Blinken warning lawmakers that Azerbaijan may invade Armenia soon, https:// armenpress.am/eng/amp/1121999?fbclid=IwAR3EvLhNhiZe qCFihpJrHWJj3GQSOoa09oz533clnLHsso2u4eCLPYiW0, (18.10.2023).