Սուրեն Սարգսյանի «Հայաստանն ու Բուշն անձամբ» գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։ Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչև այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։ Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրերն ու Վաշինգտոնից եկած գաղտնի հրահանգները։
2023թ, Սուրեն Սարգսյանը գիրքը նվիրել է ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշի որդուն՝ 43-րդ նախագահ Ջորջ Բուշին: Իր հերթին Բուշ կրտսերն իր գիրքը՝ հոր Ջորջ Բուշ ավագի մասին նվիրեց Սուրեն Սարգսյանին: Գրքի մեկ այլ օրինակ Սուրեն Սարգսյանն անձամբ նվիրել է պետքարտուղար Բեյքերին՝ հանդիպելով նրան իր առանձնատանը՝ ԱՄՆ Տեխաս նահանգում: Գիրքը հասանելի է ԱՄՆ կոնգրեսի գրադարանում, ինչպես նաև Նախագահ Բուշի գրադարանում:
Գիրքը կարելի է ձեռք բերել այստեղից https://newmag.am/book/armenia-and-bush-himself?lang=en
Ավելին՝ https://newmag.am/am/post/hayastani?fbclid=IwZXh0bgNhZW0CMTEAAR0E4n18CPtvhheS4X3hJtXbKCgKtPHC_G_qlMrvL6Jzw08Qp_F5S3JevE0_aem_RE2AFHaQe3UIqyGQLis0mw