Արցախի անկախության ճանաչման հնարավորություններն ԱՄՆ–ում
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդիրը ներկայումս քննարկվում է՝ որպես Արցախի ժողովրդի նկատմամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիայի կանխարգելիչմեթոդ։ Միացյալ Նահանգների՝ որպես գլոբալ գերտերության կողմից Արցախի Հանրապետությանճանաչումը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ մի շարք արևմտյան պետությունների մոտ ևհանգեցնել Արցախի միջազգային դիրքերի ամրապնդմանը։ Հաշվի առնելով, որ Արցախիճանաչման հարցը ներկայումս Հայաստանում պետական մակարդակով չի բարձրաձայնվում ևկառավարության կողմից որևէ քայլ չի իրականացվում այդ ուղղությամբ, ԱՄՆ կողմից Արցախիճանաչման գործընթացն իրականացվելու է բացառապես Միացյալ Նահանգներում հայլոբբիստական կազմակերպությունների և ԱՄՆ-ում հայկական համայնքի ջանքերով։
Ընդհանրապես, ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունները և հայկականհամայնքը իրենց աշխատանքում մշտապես ունեն հստակ օրակարգային առաջնահերթություններ, որոնց թվում առաջին տեղում երկար ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչումն էր։Տասնամյակներ մղված աշխատանքի և պայքարի արդյունքում ի վերջո ԱՄՆ-ը ճանաչեց Հայոցցեղասպանությունը։ Այս առումով հարկ է նշել, որ հայ լոբբիստների և Հայաստանի պետականառաջնահերթությունները տարբերվում էին, մասնավորապես, երբ հայ լոբբիստները պայքարումէին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, հայկական իշխանությունները Թուրքիայի հետհարաբերությունների կարգավորման գործընթաց էին սկսել։ Նույն գործընթացը տեղի է ունենումնաև ներկայումս, որին դեմ է արտահայտվում ԱՄՆ-ում հայկական համայնքը։
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ հնարավորություն ստեղծվեց ավելի մեծուշադրություն ու ջանքեր ուղղել այնպիսի արդիական հարցերի վրա, ինչպիսիք են՝ ուղիղաջակցություն Արցախին, ԱՄՆ կողմից Արցախի ճանաչում, ֆինանսական աջակցությունՀայաստանի Հանրապետությանը, 907-րդ բանաձևի ուժի վերադարձ, ինչպես նաև մի շարքուղղություններով Հայաստանին և Արցախին տրամադրվող օգնություն։
Հաշվի առնելով 2020թ. 44-օրյա պատերազմը և դրանից հետո ծավալվող իրադարձությունները, մասնավորապես Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ պարբերականագրեսիան և երկու ամսից ավել տևող Արցախի շրջափակումը՝ հայ համայնքի և լոբբիստներիգլխավոր առաջնահերթությունն այժմ հենց Արցախի հիմնախնդիրն է։ Դրա վառ վկայությունն է այն, որ ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունները և հայ համայնքը Արցախի ևարցախահայության շրջափակման առաջին օրվանից մեծ ջանքեր են գործադրում՝ փորձելով ԱՄՆպետական կառույցների վրա իրենց ազդեցության միջոցով հասնել Արցախի ապաշրջափակմաննու Արցախին լրացուցիչ աջակցության տրամադրմանը։
Ակնհայտ է դառնում, որ ԱՄՆ-ում Արցախի ճանաչման գործընթացի գլխավոր շարժիչ ուժըլինելու են ԱՄՆ-ում հայկական լոբիստական կազմակերպությունները և հայ համայնքը։ Իրականումայս գործընթացը վերջիններս սկսել են դեռևս տարիներ առաջ՝ նահանգային մակարդակով։Նահանգային մակարդակով ճանաչման գործընթացի իրականացումը թերևս ամենաիրատեսականև ռացիոնալ տարբերակն է ներկայիս պայմաններում։ Անմիջապես ֆեդերալ մակարդակովճանաչման գործընթացը սկսելը նպատակահարմար չէ այն առումով, որ ԱՄՆ ֆեդերալկառավարական մարմինները նախ և առաջ առաջնորդվում են աշխարհաքաղաքական շահերով ևառաջնահերթություններով, որոնց շրջանակում Արցախի ճանաչումը չի տեղավորվում։ Իհակադրություն ֆեդերալ մակարդակի, նահագային մակարդակով որոշումների կայացմանմեխանիզմն այլ կերպ է գործում. մասնավորապես, նահանգային կառավարման մարմիններումհամայնքային շահերին առավել մեծ ուշադրություն են դարձնում, քանի որ ինքնին համայնքներն այսմակարդակում առավել ազդեցիկ են և առավել հեշտ են կարողանում հասնել ցանկալի որոշումներիընդունմանը։
Նման գործելաոճի արդյունավետության ամենավառ օրինակը Հայոց ցեղասպանությանճանաչումն էր՝ նախ նահանգային մակարդակով, այնուհետև՝ ֆեդերալ։ Այս պարագայում կիրառվելէր այսպես կոչված «bottom-up» մոտեցումը. այն է՝ ճնշումը սկսելով ներրքևից (նահանգայինմակարդակից) հասցնելով մինչև իշխանական բարձր օղակներ։
Արցախի անկախության ճանաչման համար, կարելի է առաջ շարժվել հենց այս նույն մոդելով, բայց միևնույն ժամանակ հարկավոր է ԱՄՆ Կոնգրեսում բանաձևեր առաջադրել Արցախի ճանաչման ուղղությամբ. նախ, ԱՄՆ օրեսդիր մարմինների շրջանում սկզբնական շրջանում հարցի իրազեկում իրականացնելու համար, իսկ նահանգային մակարդակում ճանաչման իրականացումը դրա հետ զուգահեռ պետք է ապահովի ներքին ճնշում ԱՄՆ Կոնգրեսի կողմից վերջնական ճանաչումն իրականացնելու համար։
Ներկայումս ԱՄՆ-ի շուրջ մեկ տասնյակ նահանգներում բանաձևեր են ընդունվել Արցախիինքնորոշման իրավունքի ճանաչման մասին։ Ստորև կներկայացվեն այն նահանգները, որոնքճանաչել են Արցախի Հանրապետությունը և թե ինչպես է հնարավոր եղել իրականացնել այդգործընթացը։
Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ նահանգները
Ռոդ Այլենդը ԱՄՆ առաջին նահանգն է, որը ճանաչել է Արցախի անկախությունը՝ 2012թ. մայիսի 17-ին նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ում ևԿանադայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը տեղի հայ համայնքիպատվիրակության հետ, ներկա էր բանաձևի ընդունմանը։[1] Ներկայացուցիչների կողմիցընդունված բանաձևը հորդորում էր ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին «ճանաչել ԼեռնայինՂարաբաղի Հանրապետության անկախությունը և խրախուսել Հանրապետության հարևաներկրներին՝ խթանելու և պահպանելու խաղաղ հարաբերությունները Լեռնային ՂարաբաղիՀանրապետության ժողովրդի հետ»։[2]
Մասսաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը երկրորդն էր, որ 2012թ. օգոստոսինընդունեց բանաձև, որով ճանաչեց Արցախի անկախությունը» Բանաձևն առաջադրվել էրներկայացուցիչ Ջոնաթան Հեխթի կողմից, որով կոչ էր արվում «ԱՄՆ նախագահին և Կոնգրեսինաջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը և անկախությանը»։[3] Բանաձևում ասվում էր, որ«այս հակամարտության միակ խաղաղ, երկարատև լուծումը Արցախի Հանրապետությանմիջազգային ճանաչումն է»։[4]
2013թ. ապրիլին ԱՄՆ-ի Մեյն նահանգը ընդունեց Արցախը ճանաչող բանաձև՝ առաջադրվածներկայացուցիչ Սքոն Հեմանի կողմից։ Հեմանին միացան ներկայացուցիչներ Ա. Մ. Գեթինը և Ս. Գիդեոնը՝ որպես բանաձևի հիմնական աջակիցներ: Ներկայացուցիչ Հեմանը սերտորենհամագործակցում էր Մեյն նահանգում գործող Հայ դատի հանձնախմբի և հայ համայնքիառանցքային առաջնորդների հետ, որոնցից գլխավորը՝ Աննա Աստվածատուրյան Թերքոթն էր, Բաքվի ջարդերը վերապրած իրավաբան և «Արտաքսում. Դեպի անհայտություն» գրքի նշանավորհեղինակը: Բանաձևի ընդունմամբ Մեյն նահանգը դարձավ ԱՄՆ երրորդ նահանգը, որն ընդունեցԱրցախի Հանրապետությունը ճանաչող բանաձև:[5] Բանաձևով խրախուսվում և աջակցվում էր«Արցախի Հանրապետության շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախպետություն՝ իր քաղաքացիներին երաշխավորելու ազատ և անկախ հասարակությանը բնորոշիրավունքները»։ Ինչպես նաև կոչ էր արվում Միացյալ Նահանգների նախագահին և ԱՄՆԿոնգրեսին «սատարել Արցախի Հանրապետության ինքնորոշմանն ու անկախությանը և նրակառուցողական ներգրավվածությանը միջազգային հանրության ջանքերում՝ հասնելու այդռազմավարական կարևոր տարածաշրջանում անվտանգության խնդիրների արդար և կայունլուծմանը»։[6]
ԱՄՆ Լուիզիանա նահանգը Արցախի անկախությունը ճանաչած չորրորդ նահանգն է։Արցախի անկախությունը ճանաչվել է 2013թ. մայիսի 30-ին Սենատի կողմից ընդունված բանաձևով։Բանաձևը ներկայացվել էր Սենատոր Էդվին Մյուրեի կողմից, սակայն այս նախաձեռնության առաջմղման և հաջողության մեջ ևս մեծ ներդրում էին ունեցել հայ լոբբիստները, մասնավորապեսՎազգեն Կալթակճյանը՝ Լուիզիանա նահանգի Ամերիկայի հայկական խորհրդի նախագահը, ովհստակ աշխատանք է տարել օրենսդիրների հետ այս հարցում։[7] Սենատի կողմից ընդունված բանաձևն ամրագրում էր, որ «Լուիզիանա նահանգի Սենատը սույնով խրախուսում և աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն՝ երաշխավորելու իր քաղաքացիներին ազատ և անկախ հասարակությանը բնորոշ իրավունքներով»։[8]
Կալիֆորնիա նահանգում Արցախի ճանաչման բանաձևը առաջադրվել էր Մայք Գատտոյի կողմից։ Բանաձևով խրախուսում էր Արցախի շարունակական ջանքերը՝ զարգանալու որպես ազատ և անկախ պետություն և պաշտոնապես կոչ էր արվում «Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցել Արցախի Հանրապետության ինքնորոշմանը ու անկախությանը»։ Բանաձևն ընդունվել էր Կալիֆորնիայի նահանգային ժողովի կողմից 2014թ. մայիսին՝ ձայների մեծամասնությամբ՝ պատվավոր խոսնակ Ջոն Պերեսի ղեկավարությամբ:[9]
2016թ. մարտին Արցախի անկախությունը ճանաչվել է Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից։ Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը ներկայացվել էր ներկայացուցիչներ Փեթ Գարդների և Դեմետրիուս Դուգլասի կողմից։ Այս երկու ներկայացուցիչները սերտորեն աշխատել էին Ջորջիա նահանգի Հայ դատի հանձնախմբի անդամներ Սարկիս Ագասարկիսյանի ու Հարություն Ագասարկիսյանի հետ, ովքեր տարիներով աշխատել են ԱՄՆ տարբեր մակարդակի պաշտոնյաների հետ` Հայաստանի և Արցախի հետ կապված հարցերն առաջ մղելու ուղղությամբ։[10] Հայ լոբբիստների ջանքերով ընդունված այս բանաձևը ամրագրեց, որ Ներկայացուցիչների պալատը «կոչ է անում միջազգային հանրությանը պատշաճ կերպով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»։[11]
Իսկ 2016թ. մարտին Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատում հաջողվեց ընդունել Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը՝ չնայած Ադրբեջանի դեսպանատան մեծ ջանքերին և ճնշումներին՝ կանխելու բանաձևի ընդունումը։ Դեռ ավելին առանցքային քվեարկությունը տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Վաշինգտոն այցից (միջուկային գագաթնաժողովին մասնակցելու համար) ընդամենը 24 ժամ առաջ։ Բանաձևի ընդունման համար մեծ ջանքեր էր գործադրել ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանը՝ աշխատելով հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Արթենյանի և Ներկայացուցիչների պալատի առանցքային օրենսդիրների հետ։[12] ընդունված բանաձևում ասվում էր. «Հավայի նահանգի քսանութերորդ օրենսդիր մարմնի Ներկայացուցիչների պալատի կողմից 2016թ. հերթական նստաշրջանում որոշվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա քաղաքացիներին…և այս մարմինը խրախուսում է միջազգային հանրությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն»։[13]
Միչիգանը Արցախի անկախությունը ճանաչած ութերորդ նահանգն է։ Համապատասխան բանաձևն ընդունվել է Միչիգանի Սենատի կողմից։ Բանաձևով Միչիգանի Կոնգրեսը կոչ է անում «Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել ազատ և անկախ Արցախի Հանրապետությունը»։ Բացի այդ կոնգրեսականները արձանագրում են, որ Միացյալ Նահանգների կառավարությանը անհրաժեշտ է «ամրապնդել ԱՄՆ տնտեսական և մշակութային հարաբերությունները Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ»։[14]
2019թ. ապրիլի 24-ին Կոլորադո նահանգի Սենատը միաձայն կողմ քվեարկեց ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» ճանաչելու մասին բանաձևին, որով նաև ճանաչվում էր Արցախի Հանրապետությունը։ Բանաձևն առաջադրվել էր դեմոկրատ սենատոր Դոմինիկ Մորենոյի և հանրապետական սենատոր Ջեք Թեյթի կողմից։ Բանաձևում ասվում էր, որ «Հայոց ցեղասպանության և դրա անպատժելիության շարունակական հետևանքները կարող են դառնալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության՝ առանց այն էլ դեպի ծով ելք չունեցող քույր պետությունների, թուրք-ադրբեջանական շրջափակմանը»։[15]
ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի տարածած տեղեկատվության համաձայն 2021թ. ապրիլի 24-ին Արցախի անկախությունը ճանաչել է նաև ԱՄՆ Այդահո նահանգը։ Բանաձևն ընդունվել էր Սենատի և հաստատվել Այդահոյի նահանգապետի կողմից։[16]
Նյու Ջերսին, որտեղ բնակվում է ավելի քան հիսուն հազար հայ, ճանաչել է Արցախի անկախությունը 2021թ. հունիսին։ Այս դեպքում ևս, ճանաչումը մեծապես հայ լոբբիստների և հայ համայնքի աշխատանքի արդյունք էր, մասնավորապես, Նյու Ջերսիում գործող Հայ դատի Ամերիկայի Արևելյան շրջանի հանձնախմբի։ Վերջիններիս ջանքերով Նյու Ջերսիի Սենատոր Ջոզեֆ Լագանան ներկայացրել էր բանաձև Նյու Ջերսիի Սենատում 2020թ., իսկ հետո մի քանի սենատորների աջակցությամբ նաև 2021թ.-ին։ Հատկանշական է, որ երբ այս բանաձևը քննարկվում էր Նյու Ջերսի Սենատի Դատական հանձնաժողովում, վկայություն տալու համար հրավիրվել էին ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ և Արևելյան շրջանի վարչության նախագահ Անի Չագլասյանն ու Նյու Ջերսիի բնակիչ և Նյու Ջերսիում գործող Հայ դատի հանձնախմբի ակտիվիստ Ջո Արիյանը։[17] 2021թ. հունիսի 30-ին Արցախի անկախությունը ճանաչող բանաձևը սահմանեց, որ «Նյու Ջերսիի օրենսդիր մարմինը դատապարտում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումները, ճանաչում է Արցախի Հանրապետության ինքնորոշման և անկախության իրավունքը, և հարգանքով կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին և Միացյալ Նահանգների Կոնգրեսին անել նույնը»։[18]
Հարկ է նշել, որ այս գործընթացը անհնարին կլիներ առանց ԱՄՆ-ում հայ լոբբիստների և հայ համայնքի ջանքերի, քանի որ Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչած յուրաքանչյուր նահանգի պարագայում մեծ աշխատանք են տարել հայկական լոբբիստական կազմակերպությունների տեղի մասնաճյուղերը այդ նահանգներում հայկական համայնքի հետ համատեղ։
ԱՄՆ կողմից Արցախի ճանաչման գործընթացը ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է նաև նահագներում իրականցվող գործընթացներին զուգընթաց փորձել բանաձևեր ներկայացնել և դրանք առաջ մղել ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում։ Նման բանաձև ներկայացվել էր 2020թ. հոկտեմբերի 23-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմի ընթացքում, Հայկական հարցերով հանձնախմբի նախագահ Ֆրանկ Փալոնի կողմից։ Բանաձևը ստացել էր 42 կոնգրեսականի աջակցություն։ Թեև բանաձևի ընդունումը չհաջողեց, ինքնին այս բանաձևի ներկայացումը և այս հարցում իրազեկության ապահովումը ԱՄՆ կոնգրեսականների շրջանում մեկ քայլ առաջ էր։[19]
Ամփոփելով հարկ է նշել, որ շուրջ մեկ տասնյակ նահանգներ արդեն իսկ ճանաչել են Արցախի անկախությունը։ Զուգահեռներ անցկացնելով ԱՄՆ կողմից Ցեղասպանության ճանաչման հետ, հատկանշական է, որ 49 նահանգ ճանաչել էր Ցեղասպանությունը` Կոնգրեսի և նախագահ Բայդենի կողմից Ցեղասպանությունը ճանաչելուց առաջ։ Արցախի ճանաչման առումով այս պահի դրությամբ կան նահանգներ, որոնք հստակ աշխատանքի արդյունքում կարող են նահանգապետերի կամ նահանգային օրենսդիր մարմինների մակարդակով ճանաչել Արցախի անկախությունը։ Այդ աշխատանքը գլխավորապես իրականացվում է ԱՄՆ-ում հայ լոբբիստների և հայկական համայնքի ջանքերով, քանի որ Արցախի ճանաչման հարցը ՀՀ կառավարության օրակարգի մաս չի կազմում։ Եթե Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը ունենա հստակ դիրքորոշում Արցախի Հանրապետության ճանաչման հարցում, ապա այդ գործընթացը ԱՄՆ-ում առավել արագ և արդյունավետ կարելի է կազմակերպել։ Քանի որ ԱՄՆ-ը գերտերություն է, վերջինիս օրինակին կարող են հետևել շատ այլ արևմտյան պետություններ։ Այդ ուղղությամբ աշխատանքը կարող է իր արդյունքը բերել, եթե ՀՀ կառավարությունը և ԱՄՆ-ում հայ լոբբիստներն ու հայկական համայնքը համատեղեն իրենց ջանքները այդ ուղղությամբ։ Այնուամենայնիվ, վերջնական ճանաչման համար աշխարհաքաղաքական իրավիճակն էլ մեծ կարևորություն ունի և պետք է ճիշտ պահը գտնել դա իրականացնելու համար, ինչպես եղավ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պարագայում։ Ինչպես արդեն նշվեց, ԱՄՆ 49 նահանգներ ճանաչել էին Հայոց ցեղասպանությունը, կար ներքին մեծ ճնշում Բայդենի վարչակազմի վրա, այնուամենայնիվ այդ գործընթացը չէր հաջողի, եթե չլիներ բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ, այն է՝ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարված շրջանը, որը և հնարավորություն տվեց Ցեղասպանության ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների և հետագայում նաև ԱՄՆ նախագահի կողմից։
Բնօրինակը՝ https://www.luys.am/index.php?m=publicationsOne&pid=342
[1] Rhode Island House calls for Nagorno Karabakh recognition, https://www.panarmenian.net/eng/foreign/news/108019/, (14.02.2023).
[2] Full Text of RI House Resolution on Artsakh, https://armenianweekly.com/2012/05/18/full-text-of-ri-house-resolution-on-artsakh/, (14.02.2023).
[3] Massachusetts Legislature Supports Artsakh Independence, https://armenianweekly.com/2012/08/07/breaking-news-massachusetts-legislature-supports-freedom-of-artsakh/, (14.02.2023).
[4] H.Res.1203 – Expressing the sense of the House of Representatives supporting the Republic of Artsakh at all levels of civil society and government and recognizing the people of Artsakh’s inalienable right to self-determination, https://www.congress.gov/bill/116th-congress/house-resolution/1203/cosponsors?s=1&r=1, (15.02.2023).
[5] Maine Recognizes Independence of Nagorno Karabakh Republic, ANCA, https://anca.org/press-release/maine-recognizes-independence-of-nagorno-karabakh-republic/, (15.02.2023).
[6] Joint Resolution Memorializing the President of the United States and the United States Congress to Support the Independence of the Nagorno-Karabakh Republic, Maine Legislature, https://www.mainelegislature.org/legis/bills/bills_126th/billtexts/HP098701.asp, (16.02.2023).
[7] Louisiana State Senate Recognizes Karabakh Independence, https://anca.org/press-release/louisiana-state-senate-recognizes-karabakh-independence/, (16.02.2023).
[8] A Resolution of the Senate of the State of Louisiana, http://www.nkr.am/en/news/2013-06-01/529, (17.02.2023).
[9] California Legislature, Assembly Joint Resolution, https://www.deutscharmenischegesellschaft.de/wp-content/uploads/2014/07/Bill-Text-AJR-32-The-Nagorno-Karabakh-Republic.pdf, (17.02.2023).
[10] Georgia Recognizes Independence օf Nagorno Karabakh Republic, https://anca.org/press-release/georgia-recognizes-independence-of-nagorno-karabakh-republic/, (17.02.2023)։
[11] House Resolution 1580, https://www.legis.ga.gov/api/legislation/document/20152016/159406, (17.02.2023).
[12] Hawaii Recognizes Nagorno Karabakh Republic’s Independence, https://anca.org/hawaii-recognizes-nagorno-karabakh-republics-independence/, (20.02.2023).
[13] House Resolution 167, House of Representatives Twenty-Eighth Legislature, State of Hawaii, https://legiscan.com/HI/text/HR167/id/1378938, (20.02.2023).
[14] Michigan Recognizes Artsakh Independence, https://anca.org/michigan-recognizes-artsakh-independence/, (21.02.2023).
[15] Senate Resolution 19-012, State of Colorado, https://leg.colorado.gov/sites/default/files/2019a_sr012_signed.pdf, (21.02.2023).
[16] ANCA Statement, https://www.facebook.com/ANCAWesternRegion/posts/10158980010116147, (21.02.2023).
[17] New Jersey becomes 10th US state to recognize Artsakh, https://armenianweekly.com/2021/06/30/new-jersey-becomes-10th-us-state-to-recognize-artsakh/, (22.02.2023).
[18] Senate Concurrent Resolution No. 71, https://pub.njleg.gov/bills/2020/SCR/71_R1.PDF, (22.02.2023).
[19] H.Res.1203., https://www.congress.gov/bill/116th-congress/house-resolution/1203/cosponsors?s=1&r=1, (22.02.2023).