Ֆորում

 

2021թ․ մայիսի 22-ին Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսական աջակցությամբ կազմակերպեց «Հայ-ամերիկյան  քաղաքագիտական առաջին ֆորում»-ը։

Ֆորումը  նվիրված էր Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցում ԱՄՆ դերին և տարածաշրջանում Թուրքիայի դերին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև դրանց ապագային։ Ֆորումը ունեցավ հիբրիդային ձևաչափով․ ներկա էին հայաստանյան փորձագետներ, իսկ ԱՄՆ փորձագետները միացան տեսաուղերձների միջոցով։ 

 Ֆորումի ընթացքում հրավիրված փորձագետները քննարկեցին ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասի և Հայաստանի նկատմամբ, հայ-ամերիկյան հարաբերությունների ներկան և ապագան, հարաբերությունների խորացման հնարավորությունները, ինչպես նաև ԱՄՆ հնարավոր դերակատարությունը տարածաշրջանային անվտանգության համակարգում և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։

 

 
«Հայ-ամերիկյան  քաղաքագիտական առաջին ֆորում»-ը բաղկացած էր երկու մասից։ Առաջին մասը նվիրված էր ԱՄՆ քաղաքականությանը Հարավային Կովկասում՝ հայ-ամերիկյան հարաբերությունների առանձնակի շեշտադրումով։ Իսկ երկրորդ մասում փորձագիտական և քաղաքագիտական շրջանակների կողմից քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունները և ԱՄՆ-ի դերը այդ հարաբերությունների կարգավորման գործում։

 

Փորձագետների թվում էին՝

Սուրեն Սարգսյան- «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ի հիմնադիր,

Թոմաս դե Վաալ- «Քարնեգի հիմնադրամ»-ի ավագ գիտաշխատող,

Փոլ Սթրոնսկի- «Քարնեգի հիմնադրամ»-ի ավագ գիտաշխատող,

Էդուարդ Աբրահամյան- Լեսթերի համալսարանի գիտաշխատող,

Ռուբեն Մելքոնյան- ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետի դեկան,

Վարուժան Գեղամյան- Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս,

Արիս Նալճիի- Պոլսահայ լրագրող